Իսկ դու հավատո՞ւմ ես չորրորդ թունելներին
...Նայե’ք, եթե մենք դնենք առնետին 4 թունելներից կառուցված լաբիրինթի մեջ ու ամեն անգամ պանիրը դնենք չորրորդ թունելում, առնետը որոշ ժամանակ անց կսովորի , որ պանիրը պետք է փնտրել չորրորդ թունելում:
-Պանի՞ր ես ուզում:
Տպ-տպ-տպ դեպի չորրորդ թունել: Ահա և պանիրը:
-Էլի՞:
Տպ-տպ-տպ դեպի չորրորդ թունել: Ահա և պանիրը:
Որոշ ժամանակ անց սպիտակ շորերով մեծն Աստվածը պանիրը դնում է ուրիշ թունելի մեջ: Առնետին բաց են թողնում, առնետը գնում է չորրորդ թունել, իսկ այնտեղ ոչինչ չկա: Առնետը դուրս է գալիս, նորից վազում չորրորդ թունել,պանիրը չկա, դուրս է գալիս, նորից վազում, նորից չկա: Մի քանի անհաջող փորձերից հետո առնետը կդադարի վազել չորրորդ թունել, կսկսի փնտրել պանիրը մեկ այլ տեղ:
Այժմ առնետի փոխարեն դնենք մարդուն:
Մարդու և առնետի տարբերությունը կլինի այն, որ մարդը ամեն անգամ կվազի դեպի չորրորդ թունել: ԱՄԵՆ ԱՆԳԱՄ: Մարդը հավատացել է չորրորդ թունելին : Իսկ առնետները ոչնչի չեն հավատում, նրանց հետաքրքրում է պանիրը: Իսկ մարդը սկսում է հավատալ չորրորդ թունելին ու գտնում է, որ ճիշտ է վազել չորրորդ թունել, անկախ նրանից այնտեղ պանիր կա, թե ոչ: Մարդուն ավելի շատ անհրաժեշտ է ճիշտը քան պանիրը:
Դուք` բոլորդ էլ, ցավոք սրտի, մարդիկ եք, ոչ թե առնետներ, դրա համար էլ բոլորդ էլ ճիշտ եք, ահա թե ինչու երկար ժամանակ պանիր չեք ստացել, իսկ Ձեր կյանքը չի աշխատել: Դուք չափից ավելի շատ չորրորդ թունելների եք հավատում: Դուք ավելի լավ է ճիշտ լինեք քան երջանիկ, և Դուք տարիներով վազում եք չորրորդ թունելներով, որպեսզի ապացուցեք դա:
Լյուկ Ռեյնխարդ “Տրանսֆորմացիա”